|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Կազանում կայանալիք հանդիպումից առանձնապես ակնկալիքներ չունի: Ավելին` կարծում է, որ ադրբեջանական կողմը պատրաստ չէ հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ փոխզիջումների։
«Այնինչ Հայաստանը պատրաստ է փոխզիջումների գնալ, ինչի վկայությունն է նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
ՀՅԴ խմբակցության պատգամավորի համոզմամբ` Կազանի հանդիպումից հետո միջազգային հանրությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է աննախադեպ ճնշումներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ:
Հրայր Կարապետյանը համոզված է, որ եթե պատերազմը վերսկսվի, տարածաշրջանի երկրները չեն կարող չմիջամտել, իսկ այդ դեպքում չի բացառվում, որ այն վերածվի երրորդ համաշխարհային պատերազմի: