Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այս պահին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի գործով նոր զարգացումներ չկան: Այն ընթացքի մեջ է, շուտով երեւի կուղարկվի դատարան, իսկ դատարանի վճռից արդեն պարզ կլինի` ինչ է իրականում կատարվել. այսօր լրագրողներին ասել է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` հավելելով, որ գործով նոր վկաներ չկան:
Ի պատասխան լրագրողների հարցերի` նա նշել է, որ Հովհաննես Թամամյանի եւ Լեւոն Գուլյանի գործերի միջեւ կապ չկա. «Կարծում եմ, որ ընդհանրապես կապ չունեն իրար հետ: Ինչպես հաճախ մամուլում լինում է, դրանք ենթադրություններ են` գեղարվեստական թեքումներով: Եթե այդպիսի ինֆորմացիա լիներ, ես գոնե կիմանայի, գոնե զեկուցած կլինեին»:
Հիշեցնենք, որ խոսքը 2007 թ. մայիսին ոստիկանության շենքում` դեռեւս չպարզված հանգամանքներում մահացած Լեւոն Գուլյանի մասին է: Նրա մահից հետո մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել, որ դա եղել է սպանություն, որի հետ կապ է ունեցել Հովհաննես Թամամյանը: