Փոխարժեքներ
27 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Եվրոպայի երիտասարդական առաջնությունը թևակոխում է վճռորոշ փուլ:
Առաջին խմբում իրենց վիճակը փոքր-ինչ շտկեցին դանիացիները` հաղթելով Բելառուսի հավաքականին:
Առաջին տուրում պարտություն կրելով Շվեյցարիայի հավաքականից` տանտերերն իրենց մեջ ուժ գտան և կարողացան կամային հաղթանակ տանել:
Իսլանդիա-Շվեյցարիա(0-2) հանդիպումից հետո շվեյցարացիները ապահովեցին իրենց տեղը կիսաեզրափակիչում:
Իսկ ահա երկրորդ խմբում դեռ ամեն ինչ առջևում է…
Իսպանացիներն ունեն ամենառեալ հնարավորությունը` դուրս գալու խմբից, երկրորդ տեղում է նրանցից երկրորդ խաղում պարտված Չեխիայի ընտրանին:
Անգլիա-Ուկրաինա խաղն այդպես էլ հաղթող չունեցավ:
Այս խմբից ամենավատ վիճակում է Ուկրաինայի ընտրանին, որը խմբից դուրս գալու համար պարտավոր է վերջին տուրում հաղթել իսպանացիներին, իսկ Անգլիան վերջին խաղում չեխերին հաղթելու դեպքում դուրս կգա կիսաեզրափակիչ: