Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դանիայում մեկնարկեց Եվրոպայի Մ-21 տարեկանների առաջնությունը:
Այստեղ թիմերը բաժանվել են 2 խմբի՝ Ա և Բ:
Առաջին խմբում տեղ են զբաղեցրել Իսլանդիայի, Շվեյցարիայի, Բելառուսի և Դանիայի երիտասարդական հավաքականները: Երկրորդ խմբում են Անգլիայի, Իսպանիայի, Ուկրաինայի և Չեխիայի հավաքականները: Այս խումբը մասնագետների կողմից արժանացել է «Մահվան խումբ» անվանմանը:
Առաջնությունը մեկնարկեց Դանիա-Շվեյցարիա հանդիպումով:
Շվեյցարիայի հավաքականը քաջածանոթ է հայ ֆուտբոլասերներին, քանի որ մեր երիտասարդական հավաքականը որակավորման փուլում շվեյցարացիների հետ ընդգրկված էր միևնույն խմբում: Մեր երիտասարդներն այն ժամանակ ի զորու չեղան կանգնեցնել Պերլուիջի Տամիի սաներին:
Շվեյցարիայի հավաքականը բացման խաղում նվազագույն` 1-0 հաշվով կարողացավ հաղթանակ տանել տան տերերի նկատմամբ:
Խմբի երկրորդ խաղում մրցեցին Իսլանդիայի և Բելառուսի երիտասարդները: Այստեղ էլ գրանցվեց 2-0 հաշիվ` հօգուտ Բելառուսի:
Բ խումբը մեկնարկեց Ուկրաինա-Չեխիա հանդիպումով:
Ուկրաինայի երիտասարդական հավաքականը մրցափուլ է մեկնել մարտական կազմով: Այս ամենը երկրպագուներին առիթ է տալիս իրենց հավաքականից սպասել միայն ամենաբարձր արդյունքներ:
Սակայն ուկրաինացիներին մեծ հիասթափություն էր սպասում. նրանք իրենց առաջին խաղում, ամեն առումով զիջելով չեխերին, պարտվեցին 1-2 հաշվով:
Մրցափուլի կենտրոնական խաղում իրար հանդիպեցին մրցաշարի երկու ֆավորիտ հավաքականները՝ Անգլիան և Իսպանիան:
Իսպանացիների կազմում են ընդգրկված են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են՝ Խուան Մանուել Մատան և Բոյան Կրկիչը: Իսկ Անգլիայի երիտասարդական հավաքականն անուններով ավելի համեստ է:
Հանդիպումն անցավ լարված և անզիջում պայքարում: 14-րդ րոպեին Անդրեա Հերերան անկյունայինի խաղարկումից հետո իսպանացիներին առաջ մղեց: Սակայն խաղի ավարտից րոպեներ առաջ Դանի Վելբեկը հավասարեցրեց հաշիվը:
Այսքանով ավարտվեց առաջին մրցափուլը:
Երկրորդ մրցափուլը տեղի կունենա հունիսի 14-ին և 15-ին: