|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում հաստատվեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի կողմից ներկայացված` կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմին ստեղծելու հարցը:
Նորաստեղծ տեսչական մարմինը կփոխարինի լուծարված` կրթության պետական տեսչությանն ու հիմնականում կիրականացնի կրթության պետական տեսչության կողմից ներկայումս իրականացվող գործառույթները: Բացի այդ` այն իրականում վերահսկողական գործառույթներ կունենա կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման, կրթության իրավունքի, կրթական համակարգի սոցիալական երաշխիքների, կրթության որակի բարձրացման և կրթական ծրագրերի յուրացման ապահովման նկատմամբ:
Տեսչական մարմինը կկառավարի կառույցի կառավարման խորհուրդը, որը բաղկացած կլինի 9 անդամից, որոնք կներկայացնեն տարբեր գերատեսչություններ: Իսկ կառույցի ղեկավարին նշանակելու է վարչապետը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, կառավարությունում տեղի էր ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ էլ որոշվել էր կրթության տեսչության փոխարեն ստեղծել ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարմին: