|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Քիչ առաջ Երևանում եւ Արարատյան դաշտավայրում հերթական անգամ կարկուտ տեղաց:
Մինչ այդ էլ` կարկուտը մոտ 70 տոկոսով վնասել էր Արմավիրի, Շիրակի եւ Սյունիքի ցանքատարածություններն ու բերքատու այգիները:
Օրերս արմավիրցիները մարզպետարանի մոտ ցույցի էին դուրս եկել` պահանջելով օգնություն հատկացնել կարկուտի վնասները մեղմելու համար: Մյուս մարզերում նույնպես բնության քմահաճույքներից տուժած վարկառու գյուղացիները հայտնվել են անելանալի վիճակում:
Փաստորեն, այս տարի ևս իրականանում են գյուղատնտեսության համար աննպաստ տարի լինելու` ամենահոռետեսական կանխատեսումները: Այս պայմաններում անհասկանալի է մնում գյուղնախարարությունում Սբ Էջմիածնի լիազոր ներկայացուցչի դերակատարության և հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը: