|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սերժ Սարգսյանը վերջին շրջանում «քեֆերից» աչք չի բացում: «Ժողովուրդ»-ը գրում է, որ նախագահը հանգստյան օրերին մասնակցել է ոչ միայն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի երեխաների կնունքի արարողությանը, այլեւ, ԱԺ նախկին պատգամավոր, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր Գագիկ Աբրահամյանի դստեր հարսանեկան արարողությանը:
Դրանից առաջ էլ մասնակցել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի երեխաների պսակադրությանը: Ուշագրավն այն է, որ բոլոր խնջույքների ժամանակ Սարգսյանն ակտիվորեն նաեւ պարում է: Թերթը նշում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կատեգորիկ կերպով չէր ընդունում հարսանեկան հրավերները, իսկ հուղարկավորություններին գրեթե երբեք չէր մասնակցում:
Լուրն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: