Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության իրականացրած մոնիտորինգի արդյունքները դեռ գոհունակության տեղիք չեն տալիս. քաղաքացիները դժգոհ են. կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով նոտարական գրասենյակների աշխատանքին` նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ իրավիճակը պետք է շտկել հնարավորիս կարճ ժամկետում:
Նա տեղեկացրեց, որ պետական գերատեսչությունների կողմից մատուցվող ծառայությունների մոնիտորինգը շարունակվում է, եւ վերջին շաբաթվա արդյունքներով դրական ցուցանիշներ են արձանագրվել կադաստրի աշխատանքներում. բյուրոկրատական քաշքշուկները վերացված են, ծառայությունները մատուցվում են բարձր որակով, եւ քաղաքացիները գոհ են այդ ծառայություններից:
«Նույնը հիմա մենք պետք է ապահովենք նոտարական գրասենյակներում»,- նշեց վարչապետը: