Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արթուր Բաղդասարյանը եվրոպական քոլեջի անվան տան սեփականաշնորհել է Ալավերդու թիվ 5 ավագ դպրոցի մասնաշենքը. մայիսի 18-ին «Հետք» թերթին ուղարկված նամակում դժգոհել են մի խումբ ծնողներ: «Ճիշտ են ասում`ում շերեփը մեծ է, ղոչաղը նա է»,- գրել են նրանք:
«Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամի Ալավերդու մասնաճյուղի տնօրեն Ռուսլան Մուսինյանը թերթին ասել է, որ Արթուր Բաղդասարյանը գործի հետ կապ չունի, հիմնադրամի խորհուրդը կառավարության հետ երկկողմանի համաձայնությամբ եւ կառավարության որոշմամբ 2010 թվականին գնել է դպրոցի մասնաշենքը:
Մինչդեռ դպրոցի տնօրեն Լաուրա Մելիքսեթյանը համոզված է, որ գործարքը կատարվել է Արթուր Բաղդասարյանի «բարձր հովանու ներքո», եւ շենքը հենց նրա սեփականությունն է:
Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդը մի քանի տարի առաջ ԱԺ ամբիոնից «պայքար էր մղում» դպրոցական եւ նախադպրոցական հիմնարկների անօրինական օտարման դեմ: