Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ը լրացուցիչ 2 մլն դոլար կտրամադրի «Օսվենցիմ-Բիրկենաու» հիմնադրամին` համակենտրոնացման նախկին ճամբարի տարածքում ստեղծված թանգարանի կարիքները հոգալու համար: Այս մասին, ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի, այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը նշվում է այսօր` հունվարի 27-ին: Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 75 տարի առաջ` 1945 թվականի հունվարի 27-ին, Կարմիր բանակն ազատագրեց Աուշվից (Օսվենցիմ) մահվան ճամբարը: Մոտ 1,4 մլն մարդ, որոնցից 1,1 մլն-ը` հրեա, զոհվել է Աուշվիցում 1941-1945 թվականներին: 1947-ին նացիստական նախկին ճամբարի տեղում ստեղծվել է թանգարան, որը 1979-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
«Հոլոքոստի զոհերի հիշատակը հարգելու, Օսվենցիմ-Բիրկենաու թանգարանը և հուշահամալիրը պահպանելու համար, որոնց մասին երբեք չպիտի մոռանան ապագա սերունդները, պետդեպարտամենտը, Կոնգրեսի հետ համագործակցությամբ, մտադիր է լրացուցիչ 2 մլն դոլար տրամադրել «Օսվենցիմ-Բիրկենաու» հիմնադրամին»,- ասվում է պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Նաև նշվում է, որ այդ գումարը 15 մլն դոլարին է հավելվում, որն ԱՄՆ-ն արդեն հատկացրել է հնգամյա ժամանակաշրջանում, որն ավարտվել է 2018-ին: