Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան դիմել է «Մանչեսթեր Յունայթեդին»` խնդրելով ներկայացնել Ալեքս սըր Ֆերգյուսոնի` MUTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցի կրկնօրինակը: Հարցազրույցը տեղի է ունեցել երեքշաբթի օրը` «Չելսիի» հետ հանդիպումից հետո: Այժմ մարզչին կարգապահական պատիժ է սպառնում հանդիպման մրցավար Մարտին Ատկինսոնի հասցեին արած մեկնաբանությունների համար:
Հիշեցնենք, որ Ֆերգյուսոնը քննադատել էր մրցավարին մի շարք որոշումների համար, որոնք, շոտլանդացու կարծիքով, փոխել էին խաղի ընթացքը և հանգեցրել «Մանչեսթեր Յունայթեդի» պարտությանը: Ֆերգյուսոնը դեռ պետք է երկու հանդիպում բաց թողնի, քանի որ նախորդ մրցաշրջանում չորս խաղով որակազրկվել էր Ալան Ուայլիի հասցեին շատ սուր արտահայտվելու համար: Եթե այս անգամ էլ պատժվի, ապա նրան սպառնում է երկարաժամկետ որակազրկում:
Կներկայացվե՞ն նրան նման մեղադրանքներ` պարզ կլինի ուրբաթ երեկոյան, բայց եթե նույնիսկ դա տեղի ունենա, հաշվի առնելով ոչ սովորական հանգամանքները, այդ որոշումն անմիջապես ուժի մեջ չի մտնի, և Ֆերգյուսոնը կկարողանա ղեկավարել «Յունայթեդը» կիրակի օրը «Լիվերպուլի» հետ կայանալիք հանդիպման ժամանակ: