Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Aravot.am-ը գրում է. «Դեսպանության դահլիճից տեսաձայնագրող սարքերը դուրս բերվեցին, թույլատրվեց միայն նախագահի անձնական օպերատորին։ Նախագահի մնացած խոսքը մոնոտոն զրույց է. տնտեսական աննախադեպ աճ, արտագաղթի նվազում, հաջողություն արտաքին դիվանագիտության մեջ։ Հետո մեր հարցերն են, նախագահի պատասխանների մասին դատեք ինքներդ։
Լարիսա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ մեջբերելով Ազնավուրի հարցազրույցից՝ «Շատ չի անցնի, եւ Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի, ո՞ւմ է դա ձեռնտու, մեծահարուստ ավազակներին, մի քանի մաֆիոզի՞։ Ես գիտեմ, որ մենք ունենք մի դժբախտ երկրի փոքրիկ կտոր, որն օրեցօր մահանում է», հարցրեց.
-Պարոն նախագահ, եթե համամիտ եք այս կարծիքին, ապա ինչպես կարելի է կանխել օրեցօր ահագնացող արտագաղթն ու սաստկացող աղքատությունը։
-Ես Ազնավուրին շատ եմ հարգում որպես երաժիշտ, բայց նա շատ հեռու է Հայաստանից ու չի տիրապետում իրականությանը։ Ինչ վերաբերում է ահագնացող արտագաղթին, դուք հայոց լեզվի ուսուցիչ եք, բայց լավ չեք հասկացել «ահագնացող» բառի իմաստը։ (Եվ նախագահը շարում է թվեր։ Այսքան ու այսքան տնտեսական աճ, համախառն արտադրանքի ավելացում, որն էլ հանգեցրել է 2012-ին արտագաղթի տեմպերի նվազմանը)։ Դուք համաձայն չե՞ք, որ կյանքը ավելի է լավացել, Երեւանի փողոցներում ավելի լավ են հագնվում։
-Ոչ,- վերջին նստարանից գոռաց Թամարա ՄԵԼՔՈՆՅԱՆԸ։
– Հայաստանը միայն Երեւանը չի, գնացեք գյուղեր ու կտեսնեք ինչ աղքատություն է։
-Ոտքի կանգնեք, տեսնեմ ով եք։ Դուք էստեղ նստած որտեղի՞ց գիտեք։
-Գիտեմ, ինչքան փող ուղարկում էի բարեկամներիս, նույնքան էլ հիմա եմ ուղարկում,- ու նախագահի հետ զուգահեռ խոսում է։ -Թողեք խոսեմ, է, դուք ձեր բարեկամներին մի հարցրեք, է, դուք միջազգային թվերին հավատացեք։ Միջազգային մոնիտորինգի տվյալներն են։ Սրան հավատացեք։
Արմեն ՔՈԼՈՅԱՆ. – Պարոն նախագահ, ձեր ասած թվերը գումարել-հանելով, ստացվեց, որ 2012-ին 38.000 մարդ է լքել երկիրը։ Իսկ դա շատ մեծ թիվ է։
-Եկել էստեղ անհանգստանո՞ւմ եք, վերադարձեք, շատ լինենք։ 2013-ի թվերը դեռ չի հրապարակել մեր վիճվարչությունը։ Կհրապարակի, կտեսնենք»։
Մանրամասներն` այստեղ: