Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Միգրացիայի գործակալությունը վերջապես գտել է արտագաղթի աճող տեմպի պատճառը: Պարզվում է, մեղավորները... մի քանի թերթեր են, որոնք անհարկի աժիոտաժ են առաջացնում: Մինչդեռ, Հայաստանից ահագնացող արտագաղթ, պարզվում է, չկա:
Ինչ խոսք, համոզիչ փաստարկ է: Եթե ընդամենը երեք-չորս թերթեր կարողանում են հասարակական նման վարքագիծ թելադրել, ապա պարզ է դառնում, թե քանի գրոշ արժե գործադիրի կողմից իրականացվող միգրացիոն քաղաքականությունը, որը կառուցվում է արտագնա աշխատանքը խրախուսելու յուրօրինակ փիլիսոփայության վրա:
Եվ միգրացիոն գործակալության դժգոհությունը ոչ թե դրա «արդյունքները» ներկայացնող թերթերից պետք է լիներ, այլ որեւէ տրամաբանության չենթարկվող այդ քաղաքականությունից: Սեփական ձախողումների համար վիրտուալ քավության նոխազներ գտնելու` գործադիր իշխանության գործելաոճն առնվազն ծիծաղելի է: Կառավարությունն իր տրամադրության տակ շատ ավելի լուրջ քարոզչական արսենալ ունի՝ ի դեմս գրեթե բոլոր հեռուստաընկերությունների եւ մի քանի տպագիր լրատվամիջոցների: Եթե նա իրական արդյունքներ ունենար, ապա ոչ միայն ոչինչ չէր խանգարի չեզոքացնել այդ մի քանի թերթերի ձայնը, այլեւ ներկայացնել, թե արտագաղթի դեմ ուղղված ինչ արդյունավետ ծրագրեր է իրականացնում հայրենի կառավարությունը, եթե, իհարկե, վերջինս նման ծրագիր ի վիճակի է այսօր առհասարակ գործարկել: