կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-10 11:01
Հասարակություն

Մեղավորները պատախանատվության կենթարկվեն

Մեղավորները պատախանատվության կենթարկվեն

Yerkir.am-ն օրեր առաջ հայտնել էր մի կնոջ ահազանգի մասին, որ Սևան քաղաքում շտապօգնությունն իր որդուն համապատասխան օգնությունը չի ցուցաբերել:Միայն բողոքներից հետո` կանչից մոտ 2 ժամ անց, տնայց էին կատարել:

 

Դեպքի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ` վարչական վարույթ է հարուցվել` դեպքն ուսումնասիրելու նպատակով: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի արտահիվանդանոցային բուժօգնության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը միջադեպի կապակցությամբ զրուցել է «Սևան» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Յուրա Մարգարյանի, մարզի առողջապահական բաժնի պետ Մհեր Այվազյանի հետ:


Ըստ նախնական տեղեկատվության` շտապօգնության ծառայության դիսպետչերի կողմից թույլ է տրվել խախտում (ՀՀ առողջապահության նախարարի 24.07.2013թ. N 39-Ն հրամանի 8-րդ կետ), որի համաձայն` բոլոր այն դեպքերում, երբ տրված կանչը հնարավոր է սպասարկել ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունում, որտեղ գրանցված է պացիենտը, դիսպետչերի խորհրդատվությունից հետո կանչը հեռախոսազանգով փոխանցվում է ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությանը:



Արտահիվանդանոցային բուժօգնության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը զրուցել է նաև հիվանդի մոր հետ, ներողամտություն հայցել և նշել, որ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլերՎարույթի շրջանակներում կկազմակերպվեն լսումներ, կարվեն ուսումնասիրություններ, և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության: