|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` «ցեղասպանություն» բառը չարտասանելը որակում է որպես խաբեություն:
«Հայ համայնքը հիասթափված է, առավել եւս նրանք, ովքեր շատ ջանք են թափել, որ հենց Օբաման ընտրվի, քանի որ ասել էր, որ պետք է ընդունի Ցեղասպանությունը»,- նշեց նա:
Քաղաքապետի կարծիքով` իրենք երբեք չպիտի հույսեր կապեն ընտրապայքարի ժամանակ տրված խոստումների հետ:
«Երբ մարդը ոտք է դնում Սպիտակ տուն, միտքը փոխում է: Իմ հանցանքն է, որ ժամանակին չեմ օգտագործել առիթը` զրուցելու Օբամայի հետ. 1980-ին հայ աշակերտական միության անդամ էի, եւ Օբաման իմ դասընկերն էր: Այն ժամանակ, եթե գոնե մեկ անգամ նրան մասնակից անեինք մեր` հայ տղաների զրույցներին, թերեւս միտքը կփոխեր»,- ասաց Ա. Նաջարյանը:
Նա կարծում է, որ առաջիկա ընտրություններին Օբամայի վերընտրվելու հնարավորությունը մեծ է: