Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սեռական բռնության մեղադրանքով Նյու Յորքում կալանավորված` Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ Դոմինիկ Սթրոս-Կանը մինչ հաջորդ դատական նիստը կմնա բանտում:
Նրա փաստաբանները ցանկացել են 1 մլն դոլար գրավի դիմաց ազատել նրան, սակայն մերժում են ստացել:
Հաջորդ նիստը կկայանա մայիսի 20-ին: Եթե ԱՄՀ կառավարչին առաջադրված 7 մեղադրանքները հաստատվեն, նրան 74 տարի 3 ամիս ազատազրկում է սպառնում:
Ըստ որոշ տեղեկությունների` Սթրոս-Կանը ալիբի ունի. այդ ժամին նա ոչ թե հյուրանոցում է եղել, այլ ընթրել է դստեր հետ:
Ի դեպ, չի բացառվում, որ նույն մեղադրանքով նրան դատի տան նաեւ Ֆրանսիայում: Ֆրանսիացի լրագրող Տրիստան Բանոնակին հայտարարել է, թե 2002 թվականին ինքն էլ պաշտոնյայի կողմից սեռական բռնության է ենթարկվել: