կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-12 01:51
Արցախ

Նոր հյուրանոց` Ստեփանակերտում

Նոր հյուրանոց` Ստեփանակերտում

Ստեփանակերտի հյուրանոցների թիվը մեկով էլ ավելացավ. այսօր տեղի է ունեցել «Պարկ հոթել Արցախ» հյուրանոցային համալիրի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին նաեւ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, բարերարներ եւ Սփյուռքի ներկայացուցիչներ:

Նախագահը կարեւորել է նման ժամանակակից պահանջներին համապատասխանող հյուրանոցային համալիրի բացումը` այն համարելով մեծ խթան զբոսաշրջության եւ սպասարկման ծառայությունների զարգացման համար։ Ըստ նախագահի` պետությունը շահագրգռված է բոլոր շրջաններում նման կարգի նոր հյուրանոցներ լինեն:

Տեղեկացնենք, որ Բեկոր Աշոտի անվան զբոսայգու հարեւանությամբ գտնվող նորաբաց հյուրանոցի շենքում նախկինում գործում էր քաղաքային պոլիկլինիկան, որը հիմա տեղափոխվել է նորակառույց շենք` հանրապետական հիվանդանոցի հարեւանությամբ: