|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Արցախի հյուրանոցների թիվն ավելացավ եւս մեկով:
Երեկ Շուշիում տեղի է ունեցել «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցի բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նախագահը կարեւորել է միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոցի նշանակությունը հանրապետությունում զբոսաշրջության զարգացման տեսանկյունից:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը երախտագիտություն է հայտնել սփյուռքահայ բարերարներին այս նախաձեռնությանն օժանդակելու համար` ընդգծելով համայն հայության ջանքերի համախմբման կարեւորությունը Արցախի, հատկապես` Շուշիի զարգացման գործում: