կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-01 15:37
Արցախ

Նոր հյուրանոց՝ Շուշիում

Նոր հյուրանոց՝ Շուշիում

Շուշիում բացվեց եւս մեկ հյուրանոց. այսօր տեղի ունեցավ «Շուշի Գրանդ Հոթել» հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

Երկրի ղեկավարը Շուշիում նոր, միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոցի շահագործման հանձնելը կարեւոր է համարել քաղաքի զարգացման եւ այն զբոսաշրջության կենտրոն դարձնելու տեսանկյունից: Նա երախտագիտություն է հայտնել հյուրանոցի շինարարությունը ֆինանսավորած Լիբանանի և ԱՄՆ-ի հայ բարերարներին` ընդգծելով, որ համայն հայության ջանքերի համախմբումը Շուշիի զարգացման գործում համազգային նշանակության խնդիր է: