Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Նախ «Սպայկա» ընկերության մամուլի քարտուղար Կարեն Բաղդասարյանն է հերքել երեկ տարածված լուրերը ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի ձերբակալության մասին, ապա` Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը` Դավիթի եւ Սեդրակ Ռոբերտիչի միջեւ եղած «սպայկան»:
Ղազարյանի մամուլի խոսնակն ասել է, որ արդեն 2 օր է, ինչ Դավիթը Վրաստանում է: Թե ինչո՞ւ է Ղազարյանը ՊԵԿ քննչական վարույթում իր գործի գտնվելու եւ ձերբակալվելու լուրից մի քիչ առաջ գնացել Վրաստան, կարող է ստույգ պարզվել ՊԵԿ լրատվականի պատրաստվող պատասխանից:
Իսկ «Սպայկայում» Քոչարյանների մասնաբաժնի մասով հակված ենք հավատալ Սողոմոնյանի ազնվությանը: Եթե անգամ փայ են ունեցել, հիմա հաստատ չեն ունենա. «վառված» ընկերությունում ի՞նչ բաժին: Ի դեպ, հետաքրքիր է` ՊԵԿ-ն ինչո՞ւ է դանդաղում` հերքելու կամ պատրաստելու «Սպայկայի» Դավիթի հետ կապված այս պատմությունը: