| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Սպայկա» ընկերությունում տեղի ունեցած հրդեհը չի ազդի ընկերության կողմից մթերվող ապրանքների գնային քաղաքականության ու արտահանման ծավալների վրա. լրագրողներին այսօր հավաստիացրեց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանը:
Նա հավելեց, որ ինչպես պլանավորված էր մինչ հրդեհը, նույն տեմպով իրականացվում է մթերումը, նույնիսկ այս տարի ծավալներն ավելի մեծ կլինեն, քան անցյալ տարի:
«Մեզ հետ տեղի ունեցած վթարը կարող էր մեծապես ազդել մթերումների վրա, քանի որ մենք նախօրոք նախապատրաստվել էինք` փաթեթավորման, պահեստավորման եւ լոգիստիկայի հարցերն էին նախօրոք լուծված: Մայիսի 15-ի գիշերը մեզ հետ դեպքը տեղի ունեցավ, բայց ընդամենը 1 ամսվա ընթացքում շատ արագ` արդեն հունիսի 16-ից գործարկել ենք մեր նոր սառնարանային համալիրը` 1000 տոննա տարողությամբ, որն արդեն իսկ աշխատում է: Եվս մեկ այլ 1000 տոննայանոց սառնարանի աշխատանքն էլ 12 օրից կմեկնարկի: Այսինքն` ընդհանուր առմամբ, որեւէ կերպ մենք թույլ չտվեցինք, որ վթարն ազդի մթերումների վրա»,- ասաց Կարեն Բաղդասարյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, թե գների մասով Հայաստանում ամենածանր տարին եղել է 2010 թվականը, երբ ցրտահարության հետեւանքով Հայաստանում շատ քիչ ծիրան կար: Իսկ այս պահին ծիրան կա եւ այնքան, որ սեզոնի մեկնարկից դեռ մեկ շաբաթ էլ չի անցել, բայց արդեն 3000 տոննա արտահանվել է: