կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-21 22:21
Առանց Կատեգորիա

ԺՈՂՈՎՈՒՐԴ. Խորհրդարանում գործ են դրել

ԺՈՂՈՎՈՒՐԴ. Խորհրդարանում գործ են դրել

Ի հեճուկս ՀԴՄ-ների ու շահող կտրոնների քարոզչությանը` ԱԺ-ում մինչ օրս ՀԴՄ տեղադրված չէ, եւ խորհրդարանի ճաշարանից օգտվողներին ՀԴՄ կտրոն չեն տրամադրում:

«Ժողովուրդն» այս մասին գրավոր հարցում է ուղղել ԱԺ լրատվական ծառայությանը, որտեղից պատասխանել են, թե պատճառն այն է, որ ճաշարանի սպասարկմամբ զբաղվող մի քանի ընկերություններ են փոխվել, իսկ նորի հետ պայմանագիրը դեռ կնքված չէ: Կանցնեն փորձաշրջանը, որից հետո պայմանագիրը կկնքվի, եւ ՀԴՄ կտեղադրվի:

Նշենք նաեւ, որ, ըստ թերթի տեղեկությունների, ԱԺ ճաշարանն աշխատեցնող ընկերության թիկունքում ԱԺ նախագահի վարորդն ու թիկնապահներից մեկն են, ինչը, սակայն, ԱԺ լրատվականի պատասխան գրության մեջ հերքվում է: