Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի արդեն երկրորդ անգամ Թուրքիայում կոգեկոչվի 1915 թվականին` Օսմանյան կայսրության վերջին օրերին, տեղահանումների ժամանակ սպանված հայերի հիշատակը. գրում է թուրքական «Զաման» թերթը:
Արարողությունները տեղի կունենան Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, Անկարայում, Իզմիրում, Դիարբեքիրում և Բոդրումում: Դրանք կազմակերպել է «Ոչ ռասիզմին և ազգայնամոլությանը» կազմակերպությունը, որի ներկայացուցիչը 1915-ին տեղի ունեցածը բնութագրել է որպես ցավ, որը վերաբերում է ե'ւ հայերին, ե'ւ թուրքերին: «Մենք պետք է կարողանանք ընդունել այն իրողությունը, որը 100 տարի կոծկվել է պաշտոնական գաղափարախոսությամբ»,- ասել է նա:
Կազմակերպության «Այս ցավը մերն է» հայտարարությունը բաց է ստորագրությունների համար: Այն արդեն ստորագրել է ավելի քան 100 մարդ, այդ թվում` թուրք մտավորականության ներկայացուցիչներ: