Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Մեր թերթի ապրիլի 15-ի համարում անդրադարձել էինք Արտաշատի «Արտֆուդ» պահածոների գործարանի կողմից Արարատի եւ Արմավիրի մարզի գյուղացիներից պոմիդոր մթերելու եւ գումարը նախատեսված 6 ամսում չվճարելու փաստերին:
Ինչպես մեզ հետ զրույցում խոստացել էր «Արտֆուդ» ընկերության տնօրեն Վաչիկ Կարապետյանը, գումարներն իսկապես մինչեւ ապրիլի 15-ը վճարվել են: Ամեն դեպքում, այն գյուղերը, որտեղ մենք հանդիպումներ էինք ունեցել, ստացել են իրենց մթերածի դիմաց: Նշենք, որ «Արտֆուդ» ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը, մեր տեղեկություններով, պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Իսկ ահա գինու եւ կոնյակի արտադրությամբ զբաղվող «Գրեյթ Վելլի» ընկերությունը այդպես էլ չի պատրաստվում կատարել պարտավորությունները: Թեեւ ընկերության ներկայացուցիչը մեր թերթի հրապարակումից անմիջապես հետո հայտարարել էր, թե վճարում են պարտքերը, սակայն այդպես չէ: Արարատի մարզի` մեր այցելած երեք գյուղերում վճարել են միայն Նորաբացի բնակիչ տիկին Ժենյայի 220 հազար դրամը եւ Լուսառատ գյուղի բնակիչ Ժորա Ավետիսյանի 880 հազար դրամը: Պարզվում է, որ տալիս են միայն ամենաակտիվ պայքարողների գումարները. նշված գյուղացիները մեր թերթի թղթակցին ամենաակտիվ բողոքողներն էին: Ժորա Ավետիսյանն անգամ նամակ էր գրել նախագահին:
Նորաբացի 12 գյուղացիներ արդեն պատրաստել են «Գրեյթ Վելլի» ընկերությունից դատական կարգով իրենց գումարը ստանալու փաստաթղթերը:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։