|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
Ապրիլի 28-ին կայանալիք ՀԱԿ-ի հանրահավաքին կլինեն նոր սպասումների տեղիք տվող հայտարարություններ, սակայն բեկումնային ոչինչ չի լինի. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
«Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում մի քանի դրվագ կա, որոնք իմ կարծիքով, էական նշանակություն ունեն: Նախ այն, որ Տեր-Պետրոսյանը համարում է, թե Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու ռիսկը շատ մեծ է, դա կտրուկ գործողությունների եւ հեղափոխական գործընթացների չգնալու հիմնավորում եւ լեգիտիմացում է»,- ասաց Ս. Սաֆարյանը:
Նրա խոսքերով` գուցե Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ հայտարարությունը ճնշող քայլ է` ուղղված միջազգային կառույցներին, թե քանի դեռ ԼՂ խնդիրը լուծված չէ, ներքին հուզումներ չեն կարող լինել:
Ինչ վերաբերում է հասարակության` ընդդիմադիր կեցվածք ունեցող զանգվածին, ապա Ս. Սաֆարյանն ասաց, որ նրանց մի մասը հիասթափված է ընդդիմության չմիավորվելուց, մյուս մասն էլ` հանրահավաքային պայքարի անարդյունավետությունից: