Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Անդրադառնալով մարտի 5-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ որեւէ լուրջ բան չի ակնկալում, սակայն, իր կարծիքով, դրական գործընթացներ կսկսեն զարգանալ: «Ես համոզված եմ, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները փորձելու են ինչ-որ մի լուծում գտնել: Ես համոզված եմ, որ դրական տեղաշարժ է լինելու ամսի 5-ի հանդիպման ժամանակ»,- ասաց նա:
Խոսելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների մասին` ԱԺ նախագահը հիշեցրեց` ՀՀ նախագահն ասել է, որ մենք պատերազմ չենք ուզում, բայց պատրաստ ենք պաշտպանել մեր հողն ու ժողովրդին եւ պատրաստ ենք բանակցել երեք սկզբունքների շուրջ` տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք: