կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-17 18:04
Իրավական

Վերաքննիչ ատյանից ակնկալիքներ չկան. թրաֆիքինգի գործով մեղադրյալի պաշտպան

Վերաքննիչ ատյանից ակնկալիքներ չկան. թրաֆիքինգի գործով մեղադրյալի պաշտպան

16-ամյա աղջկան թրաֆիքինգի ենթարկելու համար 11 տարվա ազատազրկման դատապարտված Ռ.Մ-ի փաստաբան, հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը դատավճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարանում:

Yerkir.am-ին Մ. Թովմասյանը հայտնեց, որ վերաքննիչ դատարանն արդեն լսել է կողմերի բողոքները, մյուս դատական նիստում կհնչեն նաև միջնորդությունները, որից հետո դատարանը կանցնի խորհրդակցական սենյակ:

 

Մեր հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կան վերադաս ատյանից, փաստաբանը պատասխանեց. «Այլևս ակնկալիքներ չունեմ: Ակնկալիքներ ունեի առաջին ատյանում, բայց...»:



Հիշեցնենք, որ թրաֆիքինգի այս գործով երկու ամբաստանյալ էր անցնում: Առաջինը` Քրիստինե Ներսիսյանը, դատապարտվեց 11 տարվա ազատազրկման: Նրա գործով դատավճիռն արդեն իսկ ուժի մեջ է մտել:  Մեղադրյալ Ռ.Մ-ն, համաձայն մեղադրականի, 2011 թվականի հուլիսին իր հանցակցի հետ անչափահաս` 16-ամյա Արեւիկին ՀՀ Բագրատաշենի սահմանային կետով շահագործման նպատակով տեղափոխել էր ՌԴ Մինվոդի քաղաք:  Այնտեղ աղջկա փախուստը կանխելու նպատակով վերցրել էին նրա անձնագիրը, ապա, բռնություն գործադրելով, փորձել էին ներգրավել պոռնկության մեջ՝ ստիպելով զբաղվել մարմնավաճառությամբ և աշխատած գումարները փոխանցել իրենց: Սակայն տեսնելով, որ աղջիկը դիմադրում է, պարտադրել էին Մինվոդի քաղաքին հարակից Նագուտսայա գյուղում գբաղվել հողագործությամբ: Շուրջ տասն օր  Ռուսաստանում մնալուց հետո աղջիկը փախել էր և հարևանությամբ ապրող հայերի օգնությամբ վերադարձել Հայաստան: