Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` օգոստոսի 19-ին, Deep Purple աշխարհահռչակ ռոք-խմբի վոկալիստ Յան Գիլանը դարձավ 66 տարեկան:
Յան Գիլանը ծնվել է 1945թ. Լոնդոնում: Երաժշտական կարիերան սկսել է 1962 թվականին: Երգել է Black Sabbath-ի կազմում, հանդես է եկել Jesus Christ Superstar ռոք-օպերայում։ Հայտնի է իր լայն դիապազոն ունեցող ձայնով, բարձր նոտաներ, այդ թվում` ֆալցետ արտաբերելու հիանալի կարողությամբ։ Նվագում է երաժշտական տարբեր գործիքներ, երգեր է գրում, բարեգործական նախագծերի հեղինակ ու մասնակից է:
Յան Գիլանը Հայաստանի մեծ բարեկամն է. օգնել է Սպիտակի երկրաշարժից տուժածներին: 22 տարի առաջ` 1989 թվականին, բրիտանացի ռոք-աստղերը, այդ թվում նաեւ Յան Գիլանը, ձայնագրեցին Deep Purple-ի Smoke on the Water երգի քավեր-տարբերակը եւ լույս ընծայեցին հատուկ Earthquake Album ձայնասկավառակը, որի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժածներին:
Իսկ «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի շրջանակներում երեք տարի առաջ` 2009 թվականի հոկտեմբերի 1-ին, Յան Գիլանն աշխարհահռչակ այլ երաժիշտների հետ ժամանեց Երեւան, «Պատվո շքանշանի» արժանացավ հանրապետության նախագահի կողմից:
2010 թվականի մարտին Երեւանում կայացան կենդանի լեգենդի երկու համերգները Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Նույն թվականի մայիսին Գիլանը համերգով վերադարձավ Հայաստան, այս անգամ արդեն Deep Purple խմբի հետ: Համաշխարհային ռոք-աստղերի կողմից ձայնագրված Smoke on the Water երգի ռեմիքս տարբերակի վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղվեց Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: