Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանաձորի Վարդանանց փողոցում վեր խոյացող այս հսկայական ծառերն իսկական պատուհաս են դարձել տեղի բնակիչների համար. ամռանը «բամբակից» են խեղդվում, տարվա մյուս եղանակներին էլ աղոթում են, որ ուժգին փոթորիկ չլինի, թե չէ ծառերը մի զարկով մի քանի տնակ կտապալեն:
Ի պատասխան բնակիչների շարունակական բողոքների` 2008թ. քաղաքապետարանից նամակ ստացվեց, որ նշված ծառերի էտ կատարելու համար չկան տեխնիկական պայմաններ. աշխատանքների իրականացման համար խոչընդոտ են տարածքի տնակները, եւ որ ծառերի էտ հնարավոր է կատարել միայն տնակները հանելուց հետո:
Այժմ տարածքում միայն հատուկենտ տնակներ են մնացել: «Երկու-երեք տարի բողոքելուց հետո վերջապես քաղաքապետը բարեհաճեց կարգադրել այս երեք ծառերը կտրել: Մնացած ծառերը չեն կտրվել` պատճառաբանությամբ, որ տեխնիկական միջոցներն ու ֆինանսները բավարար չեն»,- ԵՐԿԻՐ-ի զրույցում ասաց տեղաբնակներից մեկը:
Գիտեինք, որ համայնքի բյուջեն սուղ է, բայց որ չի բավականացնի անգամ մի քանի ծառ կտրելուն, այն դեպքում, երբ քաղաքում օրեցօր ավելանում է շքեղ առանձնատների թիվը, խանութներն ու գեղեցկության սրահներն աճում են սունկի պես, արդեն անհասկանալի է: Հարց է առաջանում` ո՞ւմ կամ ինչի՞ հաշվին:
Մնում է խղճալ ու դիմել կամեցողներին, որ օգնեն քաղաքապետարանին: