|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Դեմոկրատ եւ հանրապետական կոնգրեսականները վերջապես ընդհանուր հայտարարի են եկել պետական ծախսերի կրճատման հարցում, այդպիսով` կանխվել է կառավարության աշխատանքների ճգնաժամը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ այդ հարցի բարեհաջող լուծումը հնարավորություն է տվել կասեցնել բյուջեի հաստատման գործընթացի տապալումը։
ԱՄՆ նախագահի առաջարկած նախագծի համաձայն՝ ԱՄՆ բյուջեի պակասուրդը մինչև 2015 թ. կնվազի 750 մլրդ դոլարով, սակայն հաջորդ տարիներին այդ ցուցանիշը հնարավոր է աճի։ 2012 թ. բյուջեով` պետական ծախսերի ծավալը կազմել է 3,73 տրիլիոն դոլար, նախատեսվում է բյուջեի պակասուրդի` մինչեւ 1,1 տրիլիոն դոլարի նվազում։