կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-08 15:45
Հասարակություն

ՃՈ խախտումների մասին SMS ծանուցումների համակարգը 10 օր չի գործելու

ՃՈ խախտումների մասին SMS ծանուցումների համակարգը 10 օր չի գործելու

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով ծանուցումները ուղարկելու համակարգը, նոր ծրագրային համակարգի ներդրմամբ պայմանավորված, մինչեւ 2019 թվականի փետրվարի 18-ը չի գործելու:

«Նոր համակարգով ծանուցումներն ստանալու համար անհրաժեշտ կլինի կրկին գրանցվել համապատասխան կայքում (ինչը լինելու է անվճար), ինչի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Հայցում ենք վարորդների ներողամտությունը»,-ասվում է ՃՈ հաղորդագրության մեջ: