Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խոշորագույն LiveJournal բլոգհոսթինգի վրա DDoS-հարձակումները շարունակվում են: Բլոգերներն անկարող են որեւէ գրառում կատարել իրենց օրագրերում: Հարձակումների մասին հայտարարվել էր մարտի 30-ին, սակայն հայտնի է դառնում, որ դրանք սկսվել էին մարտի 24-ից:
Սկզբում հայտարարվում էր, թե դրանք ուղղված են ընդդիմադիր կեցվածք ունեցող մի քանի ռուս բլոգերների դեմ, սակայն երկրորդ հարձակման ժամանակ LiveJournal-ի ներկայացուցիչները հերքեցին այդ լուրը:
Ապրիլի 1-ից սկսած` կայքի ծանրաբեռնվածությունն այնքան է մեծացել, որ այցելուների 70 տոկոսը չի կարողացել օգտվել կայքի ծառայություններից:
Երկրորդ հարձակումը եղել է ապրիլի 4-ին եւ ուղղված է եղել այն բլոգների դեմ, որոնց ընթերցողները մեծաթիվ են:
Ինչպես գրում է Rian.ru-ն, SUP (որը ղեկավարում է LiveJournal-ը) տնօրեն Իլյա Դրոնովն ասել է, թե այդ հարձակումների նպատակը LiveJournal բլոգհոսթինգի լսարանին շեղելն է եւ այլ սոցիալական ցանցեր ուղղորդելը:
LiveJournal Russia-ի ղեկավար Սվետլանա Իվաննիկովան հայտարարել է, որ չի բացառվում` դիմեն իրավապահ մարմիներին, սակայն դեռեւս ոչինչ պարզ չէ: