|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ղազախստանում ինտերնետից օգտվողները չեն կարողանում մուտք գործել ամենահայտնի բլոգային համայնքը` LiveJournal-ը:
«Տվյալ կայք մուտք գործելն արգելված է Աստանայի Սարիարկինսկի դատարանի կողմից»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ղազախստանի կապի եւ տեղեկատվության նախարար Ասկար Ժումագալիեւը` պատասխանելով LiveJournal-ից օգտվողների բազմաթիվ հարցերին` այլ մանրամասներ չհաղորդելով:
«Ինտերֆաքսը» հաղորդում է, որ Ղազախստանում բլոգային այս կայքը փակել էին դեռեւս 2008-ի հոկտեմբերին: Դեռեւս այն ժամանակ ի պատասխան բողոքների` վարչապետը խոստացել էր խնդիրն ուսումնասիրել եւ լուծել հարցը, սակայն մինչ օրս որեւէ բան չի փոխվել:
LiveJournal-ի օգտատերերը կարծում են, որ կայքի փակման պատճառն այն է, որ 2008թ.-ին այս կայքում իր բլոգն է բացել վարկաբեկված քաղաքական գործիչ Ռահատ Ալիեւը: