|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում դատապարտում է քաղաքացիական ակտիվիստների, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացու նկատմամբ հարձակումները, որոնք սկիզբ են առել օգոստոսի 22-ից:
Հայտարարության մեջ նաեւ ասված է. «Վերջին հարձակման ժամանակ` սեպտեմբերի 5-ին, երկու քաղաքացի դաժան ծեծի են ենթարկվել, որի հետեւանքով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկին վիրահատել են: Հարձակումներին զուգահեռ եղել են բազմաթիվ հաղորդումներ այն մասին, որ ակտիվիստներին հետեւում են, սպառնում եւ ահաբեկում:
Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը` շուտափույթ գործողություններ ձեռնարկել՝ դատապարտել այդ հարձակումները, անցկացնել քննություններ ու պատժել մեղավորներին: Պետությունը պետք է երաշխավորի, որ քաղաքացիները հավաքների, արտահայտվելու ու խոսքի ազատության իրենց հիմնարար իրավունքներից կարողանան օգտվել առանց հաշվեհարդարից վախի»: