կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-28 10:45
Առանց Կատեգորիա

Թուրքիայում` նախընտրական շրջանում, շարունակվում են զինված հարձակումները

Թուրքիայում` նախընտրական շրջանում, շարունակվում են զինված հարձակումները

Կ.Պոլսի Շիշլի քաղաքապետարանի վրա երեկ` ժամը 23.30-ի սահմաններում, զինված հարձակում է տեղի ունեցել:

 

Ըստ hurriyet-ի` Շիշլիի քաղաքապետ և, միևնույն ժամանակ, Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կւսակցության` Կ.Պոլսից թեկնածու Մուսթաֆա Սարըգյուլը հայտնել է, որ հարձակումը կատարել են երկու զինյալ անձինք, նաև հավելել է, որ նախընտրական շրջանում տեղի ունեցող նման հարձակումները չեն կարող իրենց վհատեցնել, իսկ այս դեպքի բացահայտման համար հետևողական է լինելու:

 

Նշենք, որ երեկ նմանատիպ հարձակում էր տեղի ունեցել ազգայնականների կուսակցության` նախընտրական շրջանում հասարակության հետ կապ հաստատելու համար ստեղծված գրասենյակի բացման արարողության ժամանակ, որի ժամանակ սպանվել էր մամլո գործակալ Ջենգիզ Աքյըլդըզը` սրտին կրակոց ստանալու հետևանքով: