|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Livejournal բլոգային կայքի սեփականատեր SUP ընկերությունը հաստատել է, որ հերթական անգամ Livejournal-ը ենթարկվել է հաքերական DDoS հարձակման:
«Անհրաժեշտ տվյալները հավաքելուց հետո այժմ կարելի է եզրակացնել, որ LiveJournal-ի տվյալների փոխանցման խափանման պատճառը DDoS հարձակումն է եղել»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ:
Նշենք, որ երեկ ընկերությունը հերքել էր այն լուրը, թե կայքը հաքերական հարձակման է ենթարկվել, եւ նշում էր, որ խափանման պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել: