|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեւանի քաղաքապետարանը հերթական անգամ արգելել է ՀՀՇ-ին միտինգ անցկացնել Ազատության հրապարակում:
Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վ.Հայոցյանը մարտի 28-ին Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ` 2011թ. ապրիլի 14-ին, 15-ին եւ 16-ին` ժամը 16։00-22։00-ն (մոտավոր), Ազատության հրապարակում միտինգներ անցկացնելու մասին:
Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ` արգելվել է հանրահավաքների անցկացումը նշված վայրում, քանի որ ՀՀՇ-ի նախատեսած հանրահավաքների եւ դրանց հաջորդող օրերին եւս Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ։