|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) մարտի 30-ի նիստում որոշվեց 100 մլն դրամ տուգանք կիրառել հավի ձվի շուկայում գերիշխող դիրք ունեցող Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի նկատմամբ: Պատճառն այն է, որ ընկերությունը, իր արտադրանքը շուկա չհանելով, ստեղծել էր դեֆիցիտ, ինչը համարվում է գերիշխող դիրքի չարաշահում:
2010թ. դեկտեմբերին հանրապետության առեւտրի կետերում արձանագրված ձվի դեֆիցիտի, իրացման գների կտրուկ բարձրացման վերաբերյալ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է կատարել եւ տեղեկատվություն պահանջել ձվի շուկայում գործող 6 խոշոր տնտեսվարող սուբյեկտներից:
Ուսումնասիրությունների համաձայն` այդ օրերին պահեստավորված է եղել մեծ քանակությամբ ձու, որի գերակշիռ մասը պատկանել է ԼՏԹՖ-ին:
Ընկերության ներկայացուցիչ Մանասե Եփրեմյանը ներկա պահին իր հարցերն ու անհամաձայնությունն է ուղղում հանձնաժողովի ներկայացուցիչներին: