Փոխարժեքներ
03 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Պարզվում է՝ Ֆլեշի Բարսեղի կողմից ներմուծվող դիզվառելանյութի իրացման գլխավոր մենեջեր Հայաստանի կառավարությունը, ոտ ու ձեռ ընկած, ամեն ինչ անում է, որպեսզի նշյալ ծրագրի սուբսիդավորման տեսքով հնարավորինս մեծ գումարներ դուրս բերի բյուջեից, իսկ թե որքանով այն նպատակային կօգտագործվի, այլևս երկրորդական հարց է։
Այլապես ինչո՞վ բացատրել հանգամանքը, որ 2013թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար պետական աջակցության ծրագրով ձեռք բերված 14,3 մլն լիտր դիզվառելանյութից մինչ այս պահը մատակարար «Ֆլեշ» ընկերության պահեստներում մնացել է դեռևս 3,3 մլն լիտր վառելանյութ, որը կազմում է ծրագրով նախատեսվածի 23%-ը։
Ստացվում է, որ կառավարությունը շատ վատ մոնիտորինգ է իրականացրել՝ գոնե մոտավոր ճիշտ չգնահատելով իրական պահանջարկը։ Արդյունքում դիզվառելիքի շուրջ 300 մլն դրամի անտեղի սուբսիդավորում է կատարվել, որից, իհարկե, «Ֆլեշը» չի տուժել, տուժել է բյուջեն՝ որոշակի ժամանակահատվածի կտրվածքով։ Քանզի կառավարությունը սահմանել է, որ չիրացված դիզվառելիքի մասով սուբսիդիան բյուջե վերադարձման ենթակա չէ և կարող է վերաձևակերպվել 2014թ. ծրագրի իրականացման շրջանակներում»: