|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մի քանի օր է` լուրեր են շրջում, թե Սերժ Սարգսյանի` Սոչի կատարած այցի օրերին Մոսկվայում է եղել ու ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ է հանդիպել Ռոբերտ Քոչարյանը:
Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանին: «Չի ունեցել հանդիպում»,- կարճ պատասխան տվեց Սողոմոնյանը:
Մեր հարցին, թե Ռ. Քոչարյանը Մոսկվա գնացե՞լ է, Սողոմոնյանը պատասխանեց. «Այո, գնացել է: «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նիստին է մասնակցել»: Տեղեկություններ կան նաեւ, թե Քոչարյանի գործերը ռուսական «Սիստեմա» ընկերությունում այնքան էլ լավ չեն: «Իր հետ կապված` ամեն ինչ շատ նորմալ ա «Սիստեմայում»,- հակադարձեց խոսնակը:
Ի դեպ, որոշ տեղեկություններով, եթե Վլադիմիր Պուտինը որոշի առաջադրվել ՌԴ նախագահի ընտրություններում, ապա նրա օրինակին հետեւելու է նաեւ Քոչարյանը` սեփական թեկնածությունն առաջադրելով ՀՀ նախագահի ընտրություններում: