Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ չի սկսվում, քանի որ պատերազմական գործողությունների անցնելու երկկողմանի ցանկություն չկա. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Իսկ Հայաստանի ներքին քաղաքական կյանքի վերաբերյալ քաղաքագետը կարծիք հայտնեց. մեր երկրում չկա ընդդիմություն, կան` ընդդիմություններ, որոնք երբեք չեն կարող միասնական` մեկ ամբողջ լինել, քանի որ առանձին կուսակցության ներսում էլ տարաձայնություններ կան:
Ինչ վերաբերում է արաբական երկրներում տիրող իրավիճակին, Իսկանդարյանը չգիտի, թե որքան երկար կպահպանվի այդ վիճակը, սակայն, նրա համոզմամբ, եթե երկար տեւի, Ռուսաստանի դերը կբարձրանա: «Սակայն այն, ինչ կատարվում է արաբական աշխարհում, չի կարող Ռուսաստանում էլ կատարվել, քանի որ, օրինակ, ռուս կանայք այնքան շատ երեխա չեն ունենում, ինչքան արաբական երկրների կանայք»,- ասաց Իսկանդարյանը:
Քաղաքագետը չցանկացավ գնահատականներ տալ Իրանում կատարվող դեպքերին, ասելով` «կան բաներ, որ ես գիտեմ, որ չգիտեմ»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի` վերջին շրջանում տարվող «արաբամետ» քաղաքականությանը, ապա քաղաքագետը կարծում է, որ Թուրքիան փորձում է նոր դեր խաղալ տարածաշրջանում, ինչը ստացվում է:
Իսկանդարյանն անդրադարձավ նաեւ Իրան-Ադրբեջան հարաբերություններին` նշելով, որ այդ երկրների միջեւ առկա խնդիրը երբեմն-երբեմն ջրի երես է ելնում, հաճախ էլ սուզվում է ջրի հատակը, բայց չի անհետանում: