կարևոր
6964 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-12 00:11
Հասարակություն

Կրակոցներ Աջափնյակում. ջարդուխուրդ մեքենաներ, արյան հետքեր...

Կրակոցներ Աջափնյակում. ջարդուխուրդ մեքենաներ, արյան հետքեր...

ParaTV լրատվամիջոցի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանը գրում է.

«Քանի դեռ ոստիկանությունն ամբողջ ուժով լծված է իշխանության, կառավարական շենքերի ու կառավարական ամառանոցների պահպանությանը, Շինարարներ փողոցի վրա, որը քաղաքի ամենաակտիվ փողոցներից մեկն է, (Արզումանյանից Էստոնական ընկած հատվածում) իրական կռիվ կինո է եղել:

Իրար վրա կրակել, ջարդուխուրդ մեքենաներ, արյան հետքեր...

Ականատեսներից մեկն ասում է 3 կրակոց է լսել:

Տա Աստված զոհեր չլինեն»:

Ավելի ուշ shamshyan.com-ից տեղեկացանք, որ կրակոցների հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի։ նշվում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա, առջևի դիմապակու և կողային հատվածներում կրակոցի բազմաթիվ հետքերով և մեջն արնանման հետքեր։ Նշված «Toyota»-ն բախվել է նաև «Opel» մակնիշի ավտոմեքենայի, «Opel»-ն էլ բախվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայի, «Toyota»-ն էլ բախվել է մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենային։ Մահացածը Երևանի բնակիչ, 44-ամյա Սերգեյ Գրիգորյան է, ով Չերեմուշկայում հայտնի քրեական հեղինակություն «Ֆազն» է, իսկ վիրավորը Երևանի բնակիչ 36-ամյա Բորիս Սիմոնյանն է։