Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Ադրբեջանը բլեֆ է անում, երբ հայտարարում է Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության մասին. այսօր Մոսկվայի АиФ մամուլի կենտրոնում «Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հեռանկարները. հնարավորություններ եւ խոչընդոտներ» թեմայով քննարկման ժամանակ ասել է «Յաբլոկո» կուսակցության անդամ Վիկտոր Շեյնիսը:
Այնուամենայնիվ, նա համարում է, որ նման հայտարարություններին հարկավոր է լուրջ մոտենալ:
Քաղաքական գործիչն առանձնահատուկ նշել է Արցախի ժողովրդի խիզախությունը, որն իր պետականությունն է կառուցում մշտական սպառնալիքի առկայության պայմաններում: «Ստեփանակերտն այժմ ամառանոցային քաղաք է հիշեցնում. մարդիկ հանգիստ են ու վստահ»,- ասել է նա:
Շեյնիսը նաեւ հայտարարել է, որ շատ կցանկանար, որ Ռուսաստանում ընտրություններն անցկացվեին նույնքան բաց ու թափանցիկ, որքան` Ղարաբաղում:
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների` վաղը կայանալիք հանդիպման եւ մարտի 5-ին Սոչիում կայանալիք Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ եռակողմ հանդիպման նախաշեմին Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իրենց մտորումներ են ներկայացրել ՌԴ Պետդումայի պատգամավորներ, վերլուծական կենտրոնների ղեկավարներ, դիվանագետներ եւ հասարակական գործիչներ, այդ թվում` Պետդումայի պատգամավոր Սեմյոն Բաղդասարովը, ԵԱՀԿ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը եւ այլք: