Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգին անցնելուց առաջ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը առաջարկություններ ուներ: «Առաջարկում եմ քննարկման առարկա դարձնել քաղցկեղի հետ կապված վերջին զեկույցը, որը մամուլում շատ լայն քննարկվեց, որ Հայաստանն ունի քաղցկեղից մահացության շատ վատ ցուցանիշ»,- ասաց նա:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը համաձայնեց նրա հետ. «Այո, Հայաստանը երկրորդն է` շուրջ 5000 մարդ»:
Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ նշեց, որ առաջարկում է հանձնաժողովում քննարկման առարկա դարձնել ոչ միայն քաղցկեղը, այլև ևս երկու-երեք հիվանդություն: «2017 թվականին մահացել է 27 հազար մարդ, որոնցից 15 հազարը արյան շրջանառության, 5700-ը քաղցկեղի պատճառով»,- ասաց նա:
Փոխնախարարն էլ իր հերթին նշեց, որ այդ հիվանդությունները և ևս երկուսը համարվում են ոչ վարակիչ: «Գուցե ոչ վարակիչ հիվանդությունների անունով քննարկումները կազմակերպենք»,- առաջարկեց նա:
Փաշինյանի երկրորդ առաջարկը վերաբերում էր դեղատոմսերով որոշ դեղամիջոցների բաց թողնմանը: «Դեղատոմսերի հետ կապված իրավիճակը կառավարության նախորդ նիստում մի քիչ փոխվեց, բայց, պարո'ն փոխնախարար, եթե կարելի է, այդ թեման հընթացս պարզաբանեք, տեսնենք` քննարկման հարց մեզ մնացե՞լ է, թե՞ մինչև մեր քննարկելը հարցը լուծվել է: Կառավարության կայքից ինչքան որ տեղեկատվություն ստացա, 70%-ով մեղմվել է խնդիրը»,- ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանն էլ ասաց, որ այս խնդրի շուրջ «Ծառուկյան» դաշինքը ներկայացրել է հայտ, և ամսի 26-ին` ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կկազմակերպվեն լսումներ: