|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարությունը ներառել է հարց` ՀՀ կառավարության և Տաջիկստանի կառավարության միջև կապի և տեղեկատվայնացման բնագավառներում համագործակցության մասին Համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կապը և տեղեկատվայնացումը հանդիսանում են յուրաքանչյուր երկրի տնտեսական և սոցիալական զարգացման կարևորագույն գործոններ: Երկու երկրների միջև կապի և տեղեկատվայնացման ոլորտներում երկկողմ հարաբերությունները սերտացնելու և փոխադարձ շահավետ համագործակցություն ձեռքբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև նախատեսվում է ստորագրել կապի և տեղեկատվայնացման ոլորտում համագործակցության վերաբերյալՀամաձայնագիր:
Սույն Համաձայնագիրը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև հաստատել միջկառավարական համագործակցություն և կառուցել փոխշահավետ հարաբերություններ` նպատակ ունենալով միավորել երկու երկրների ջանքերը տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և փոստային կապի ոլորտների զարգացման գործում:
Համագործակցությունը կլինի լայնածավալ և կներառի այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են` պետական իշխանության մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության կազմակերպման կատարելագործման համարտեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը, ուսումնական հաստատությունների համակարգչայնացումը և հեռավոր ուսուցումը, էլեկտրոնային առևտրի զարգացումը, ինչպես նաև առողջապահության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը և այլն:
Համաձայնագիրը փոխշահավետ պայմաններով կերաշխավորի Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության տարածքներով հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոստային առաքումների և հատուկ կապի բոլոր տեսակների ազատ տարանցումը:
Համաձայնագիրը հնարավորություն կտա զարգացնելու փոխադարձ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև, ինչպես նաև գործարար կապեր ստեղծել կապի և տեղեկատվայնացման ոլորտում ներգրավված ընկերությունների և կազմակերպությունների հետ: