կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-25 20:53
Տնտեսական

Գյուղատնտեսության ոլորտում Հայաստանը կհամագործակցի նաև Իրաքի հետ

Գյուղատնտեսության ոլորտում Հայաստանը կհամագործակցի նաև Իրաքի հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զայդան Ալ-Լուհաիբիին` ագրարային ոլորտում  հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:

 Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրին, որը նախատեսվում է ստորագրել առաջիկայում:

 «Հուշագրի ստորագրումը շատ կարևոր քայլ կդառնա Հայաստանի և Իրաքի համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, որը հիմք կհանդիսանա երկու երկրների գործարար շրջանակների սերտացման և նոր գործարար կապերի ստեղծման համար», – նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

 Կողմերը մտքեր են փոխանակել Իրաքի և Հայաստանի միջև գյուղատնտեսության ոլորտում ապրանքաշրջանառության ավելացմանը, երկու երկրների միջև գյուղմթերքի փոխադրումների կազմակերպմանը, ինչպես նաև ներդրողների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանն առնչվող հարցերի շուրջ:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

  Հայաստան կատարած այցի շրջանակում Իրաքի գյուղատնտեսության նախարարը կայցելի նաև մի շարք վերամշակող ընկերություններ: