կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-28 13:10
Քաղաքական

ՀԱԿ-ը կհամագործակցի՞ Ծառուկյանի հետ

ՀԱԿ-ը կհամագործակցի՞ Ծառուկյանի հետ

Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ մինչ այժմ քաղաքական ուժերի հետ համագործակցության առաջարկներ դեռևս չեն եղել:

Հարցին, թե ՀԱԿ-ի` 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժերի միավորվելու մասին հայտարարությանն արդեն արձագանքե՞լ են ինչ-որ ուժեր, Զուրաբյանը պատասխանեց, թե լուրջ քաղաքական ուժերից արձագանք չի եղել և չի էլ լինի, քանի որ այդ լուրջ հարցերը չեն լուծվում հրապարակային հայտարարություններով:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձին՝ նա նշեց, որ չի ցանկանում շահարկումներով զբաղվել և խոսել դեռ չկայացած երևույթի մասին:

Դիտարկմանը, թե Ծառուկյանը հայտարարել է, որ եթե քաղաքական դաշտի կարկառուն դեմքերը չկարողանան հարցերին լուծում տալ, ինքը կվերադառնա, պատգամավորն արձագանքեց, որ եթե նրա մտահոգությունը դա է, ապա Ծառուկյանը կարող է հանգիստ լինել, քանի որ ՀԱԿ-ն իր ուժերին վստահ է:

Yerkir.am-ի հարցին` Ծառուկյանի վերադարձի դեպքում կհամագործակցե՞ք նրա հետ, Զուրաբյանը պատասխանեց. «Մենք հնարավոր համարում ենք մեր համագործակցությունն այն ուժերի հետ, որոնք իրենց առաջ դրել են իշխանափոխության նպատակ»:

Հարցին` Ծառուկյանը վատ նախադե՞պ չէ նման համագործակցության համար, արձագանքեց` շատ վատ նախադեպ է: