Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ՀԴՄ կտրոններով շահած գումարների վճարման ներկայիս ձեւաչափի շարունակականությունը կվտանգի փոստային գործառույթը: Նման կարծիք է հայտնել «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը: Նա նշել է, որ փոստային բաժանմունքի օպերատորը յուրաքանչյուր շահած կտրոնի համար պետք է նոր կտրոն տպի: Բացի այդ` նոր կտրոնում պետք է լրացվեն շահողի որոշ տվյալներ, ինչպես նաեւ օպերատորի անուն-ազգանունը:
«Խնդիրն այն է, որ մարդիկ փոստային բաժանմունք են ներկայանում մեծ քանակությամբ կտրոններով, որոնցից յուրաքանչյուրի համար պետք է առանձին թուղթ լրացվի եւ տպվի: Դա ժամանակի առումով բավական ծախսատար աշխատանք է, իսկ արդյունքում կուտակվում են հերթեր: Այն մարդը, ով, ասենք, ընդամենը Դ1000-ի շահույթ ունի, կուտակված հերթերը տեսնելով, զայրանում է եւ հեռանում` հրաժարվելով իր գումարից: Այդ մարդկանց զայրույթն արդարացված է»,- ասել է Ա. Խաչատուրյանը:
Ըստ նրա` այդպես շարունակել հնարավոր չէ. անհրաժեշտ է այլ՝ պարզեցված մեխանիզմներ կիրառել, հակառակ դեպքում վտանգվում է փոստային գործառույթը: