Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագիրը: Դեսպանը 2015թ. շարժական եւ անշարժ գույք ոչ գնել է, ոչ էլ օտարել է: Նախորդ տարի նա 3 մլն 500 հազար դոլար փոխառություն է տվել: Տարվա սկզբին նրա դրամական միջոցները հետեւյալ տեսքն են ունեցել՝ 345 մլն դրամ, 3,5 մլն դոլար եւ 380 հազար եվրո (2 մլրդ 220 մլն 500 հազար դրամ):
Դեսպանի եկամուտները նախորդ տարի գոյացել են աշխատավարձից՝ ավելի քան 35 հազար դոլար եւ տրված փոխառությունից ստացած տոկոսներից՝ 118 մլն 640 հազար դրամ: Մանուկյանի կինը՝ Անահիտ Մանուկյանը, որը ոչ մի տեղ չի աշխատում, հայտարարագրել է 12 մլն դրամ եւ 102 հազար դոլար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում