Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հարց.-Այսօր, օրինակ, Հայաստանի արդարադատության համակարգի հետ կապված ասվում է, որ չկա արդարադատություն Հայաստանում, ազատ դատարաններ չկան, կալանավայրերի վիճակը լավ չէ: Դրա հետ կապված` Դուք ի՞նչ կարող եք ասել:
-Արդարադատության նախարարության համակարգի հետ կապված` դեռ որեւէ մեկնաբանություն չեմ կարող անել: Որոշ խնդիրներ կան, նախարարը նշել է մի քանի խնդիրներ, դրանցից է նոտարիատը, դրանցից են կալանավայրերը, բայց որ Հայաստանում չկա արդարադատություն, ես 1.5տարուց ավելի աշխատել եմ որպես փաստաբան եւ իրավաբան, եւ, ամեն դեպքում, Հայաստանում իրավունքի չգործելու եւ արդարադատության բացակայության մասով չեմ կարող որեւէ կոմենտար անել: Այսինքն` ես իրավունքի ոլորտում բավականին հաջողված աշխատել եմ:
-Խոսք է գնում դատական կոռուպցիայի, մեկ կենտրոնից ղեկավարվող դատարանների մասին, նման երեւույթների հետ է՞լ չեք առնչվել:
-Ես չեմ հանդիպել, չեմ կարող ասել,... կարող եք ժպտալ, բայց ինչին չեմ հանդիպել, չեմ կարող ասել, չնայած տարբեր բացասական կարծիքներ եւ դեպքեր եմ լսել: